Երկրաշարժ՝ Իրանում

Երկրաշարժ՝ Իրանում

Այսօր՝ ապրիլի 18-ին, տեղական ժամանակով՝ 11:00-ի շրջանում, գրանցվել են 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Իրանի հարավային մասում: Այս մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուշիր քաղաքից շուրջ 100 կմ հեռավորության վրա: Տուժածների և հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ ներկայում չկան: