Ռուսաստանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները չեն սատարում կողմերից որևէ մեկին. Լեոնիդ Սլուցկի

Ռուսաստանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները չեն սատարում կողմերից որևէ մեկին. Լեոնիդ Սլուցկի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն պնդումները, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան զենք են մատակարարում Հայաստանին, չեն նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեէսկալացիային։ 

«ՏԱՍՍ» տեղեկատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Մոսկվան, Վաշինգտոնը և Փարիզը զենքի տեսքով աջակցություն են ցույց տալիս Երեւանին։

«Ցավոք, նման հայտարարությունները չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը և հակամարտության գոտում իրավիճակի լիցքաթափմանը: Ռուսաստանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները չեն սատարում կողմերից որևէ մեկին և հանդես են գալիս արյունահեղության դադարեցման համար», - շեշտել է նա:

Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ այսօր բոլորը պետք է շարունակեն որոնել քաղաքական-դիվանագիտական ​​ուղիներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, չգլորվեն դեպի ագրեսիվ հռետորաբանությունն ու փոխադարձ մեղադրանքները։