«Մեդլայն կլինիկը» «բինգո» է խփել

«Մեդլայն կլինիկը» «բինգո» է խփել

Չնայած «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանը, որն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմն է, չկարողացավ դառնալ Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի սեփականատերը (հիշենք, որ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն օրենսդրական նախաձեռնությամբ արգելափակեց այդ նախաձեռնությունը), այնուհանդերձ, «նե վեզյոտ եմու վ սմերտի, պովեզյոտ վ լյուբվի»։ «Մեդլայն կլինիկը», ինչպես ասում են, «բինգո» է խփել Արսեն Թորոսյանի «օրոք». բուժհաստատությունը 2018 թվականին ստացել է 178 մլն 59 հազար 300 դրամի պետպատվեր, իսկ 2019-ին՝ 315,424,904 դրամ։

Այսինքն՝ շուրջ 137,365,604 դրամով նախարարն ավելացրել է սույն հաստատության պետպատվերը: Վերջերս էլ հաստատությունը վարձակալել է ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությամբ գտնվող Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի մի ամբողջ մասնաշենք: Հիշենք․ նոր Հայաստանի նախարարի նմանատիպ «հոգատարությունից» օգտվում է մեկ էլ նախարարի տիկնոջ ՄԻԲՍ կենտրոնը, որի ֆինանսավորումն այս տարի նախարարն ավելացրել է շուրջ 2,5 անգամ: