Այս փուլում արձանագրում ենք մասնակի հաղթանակ

Այս փուլում արձանագրում ենք մասնակի հաղթանակ

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի գրառումը․

«Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Ա.Նիկողոսյանի, մասնակի բավարարեց Ա. Չալաբյանի գործով Մ. Մարտիրոսյան դատավճռի դեմ մեր վերաքննիչ բողոքը և գործն ուղարկեց նոր քննության:

Նոր քննության ծավալի վերաբերյալ մեր դիրքորոշումը կհայտնենք դատական ակտի ամբողջական տարբերակը ստանալուց հետո: Առաջիկայում այդ առթիվ կհրավիրվի մամլո ասուլիս:

Այնուամենայնիվ, այս փուլում արձանագրում ենք մասնակի հաղթանակ: Ի վերջո հասնելու ենք Ա. Չալաբյանի ադարացմանը»: