Ասադը լքեց Սիրիան, ՄԱԿ-ը «լքում» է Դամասկոսը
ՄԱԿ-ը Դամասկոսի շրջանում կրճատում է անձնակազմի թիվը՝ Սիրիայում իշխանությունն ընդդիմությանն անցնելու ֆոնին: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել Է կազմակերպության ներկայացուցիչը։
«Ժամանակավորապես կրճատում ենք մեր անձնակազմի թիվը Դամասկոսի շրջանում», - ասել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ զինված ընդդիմությունը Դամասկոսի նկատմամբ վերահսկողություն է հաստատել դեկտեմբերի 8-ի գիշերը։
Կառավարական բանակի հրամանատարությունը հայտնել է Բաշար Ասադի կառավարման ավարտի մասին:
Նախագահը հայտնել է հրաժարականի մասին, լքել է երկիրը և ընտանիքի հետ գտնվում է Մոսկվայում, որտեղ նրանց ապաստան են տրամադրել:
Կարծիքներ