Մուլտֆիլմի փոքրիկ ճուտիկը «դուելի է հրավիրում» Սեյրան Օհանյանին

Մուլտֆիլմի փոքրիկ ճուտիկը «դուելի է հրավիրում» Սեյրան Օհանյանին

Շատ կարճ ժամանակում ՔՊ-ի անհայտ ծագման (ճանաչողության առումով) իրենց քաղաքական գործիչ կոչողներն այնպիսի վանում են (ամենանուրբ բառն եմ օգտագործում) առաջացրել հանրության մոտ, որ նրանց եթերում տեսնելուց մարդիկ էլ չեն ուզում լսել, թե ինչ են ասում, ինչ են խոսում նրանք։ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պարծենում է, որ հանրային եթերում ինքը բանավեճի է հրավիրում ընդդիմության ցանկացած ներկայացուցչի, բայց նրանք հրաժարվում են։ Ու գիտե՞ք ինչպես է պատճառաբանում։ Հրաժարվում են, քանի որ տեսնում են իրենց մրցակիցը ես եմ։ Երբ մարդ գերագնահատում է իր ուժերը, դա էլ հոգեբանական լուրջ խնդիր է, ինչպես, երբ թերագնահատում ես քո ուժերը։ Երբ ընդդիմադիրները մերժում են նրա հետ բանավիճելը, երկար- բարակ մտածել պետք չէ, թե ինչու են մերժում։ Աշխատանքային կենսագրություն չունեցող իջևանցի այս տղայի կենսագրությունը սկսվում է քայլելուց։

Նրա առաջին աշխատատեղը եղել է քայլելու համար ազգային ժողով տանելը։ Երևի ինքն էլ կամաչի բարձրաձայնի, որ պատգամավոր է դարձել սեփական արժանիքներով։ Բայց դա կարևոր չի, ինքը գտնում է, որ արցախյան պատերազմի բովով անցած, հերոսացած մարդիկ վախենում են արցախյան թեմայով բանավիճել  իր հետ։ Հիշեցնենք, որ նա մոր փորում է եղել այդ ժամանակ։ Ակամայից հիշում եմ 2005 թվականին Մարկ Դինդալի The Sky Is Falling առակի հիման վրա նկարահանված անիմացիոն մուլտֆիլմը։ Փոքրիկ Ճուտիկը (Chicken Little) իր համար խաղաղ բնակվում է իր հարազատ Նյու Դուբկի փոքր քաղաքում։ Մի անգամ նրա գլխին ինչպես իրեն է թվում, ընկնում է երկինքը։ Ճուտիկը խուճապ է բարձրացնում, սակայն նրան ոչ ոք չի հավատում։ 

Հիմա իջևանցի այս տղան է։ Սեյրան Օհանյանին կամ մի ուրիշ հերոսի  «դուելի է հրավիրում» ու խուճապ բարձրացնում, որ չի գալիս։ 

Քո դուելը, փոքրիկ իջևանցի, սադրելն է․․․ Հերոս մարդիկ ժամանակ չեն վատնում քեզ վրա։ Նրանք իրենց կռիվը թշնամու հետ տվել ու հիմա քեզ նմանների հետ են կռիվ տալիս, որոնք «իրենց դուելախաղերով» Արցախի 75 տոկոսը հանձնել ու Հայաստանն են հանձնում։ Որոնք «իրենց դուելախաղերով» Հայաստանի հաղթանակները խլել ու թշնամուն են հանձնել։ Ձեզ  մնացել է սադրելն ու հերոսներին անվանարկելը։ Դու դեռ պիտի մեծանաս, փոքրիկ ճուտիկ, որ արժանանաս  «դուելի հրավիրելու» պատվին։ Դուք ձեր մուլտֆիլմի կենսագրություն չունեցող ճուտիկներոն կարող եք միմյանց կտցահարել ու ճվճվալ ցավից։