ՊՆ-ի՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին հաղորդագրության շուրջ

ՊՆ-ի՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին հաղորդագրության շուրջ

ՀՀ ՊՆ- ի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ «մայիսի 12 - ի վաղ առա­վոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փոր­ձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատ­վածներից մեկում, հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցա­ռում­ներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխա­տանք­ները»։

Բացի դրանից, գրեթե ամենօրյա ռեժիմով ասվում է. «Հայաստանի պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, պահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակ»: Ի՞նչ նպատակով է սա արվում, մարդ­կանց սարսափի մեջ պահելու՞ համար: Բայց նույնիսկ Հայրենական պա­տե­րազմի ժամա­նակ Совинформбюро-ի հաղորդագրություններն այդպիսին չեն եղել: Դրանք համապատասխանել են իրականությանը, բայց սարսափ չեն առաջացրել, այլ ստիպել են մարդկանց սեղմել ատամները, լցվել վճռականությամբ, ինչն արտա­հայտվել է լակոնիկ կարգախոսերում. «Наше дело правое», «Враг будет разбит!», «Победа будет за нами!».

«…Оставили города…» «թվարկման ժամանակ ձայնը սառցակալում էր, հնչում էր ավելի ուժեղ, հստակ, չթաքցնելով ռազմական պարտությունները: Սակայն գերիշխում էր հավատը: Այն ոչ թե գուշակվում էր, այլ՝ գերակշռում», – իր և իր գործընկերների աշխատանքի մասին հիշում էր Յու. Բ. Լևիտանը:  
Ադրբեջանցիները հայտնում են, որ «ամբողջ երկայնքով վերահսկվում է օպե­րատիվ մարտավարական իրավիճակը»: Այսինքն, մենք ասում ենք պահպանվել է (հայտնի չէ, թե ով է պահպանել, ուղղակի՝ պահպանվել է, ինքնիրեն), իսկ նրանք ասում են, որ վերահսկում են: Ցավալի է, որ զինադադարից ի վեր, նման հաղորդագրությունների պակաս չի զգացվում: Գուցե ժամանակն է փոխել հաղորդագրությունների բավանդակությունը:

Ցանկալի է նաև, որպեսզի հակառակորդի ՊՆ-ի հաղորդագրությունները լինեն այսպիսին. օրինակ, «մայիսի 13-15-ը ընկած ժամանակահատվածում հայկական զինուժը, «սահ­մանների ճշգրտման» հիմնավորմամբ, փոր­ձել է որոշակի աշխա­տանքներ իրա­կա­նացնել Արաքս գետից մինչև Ղազախ սահմանային հատ­ված­նե­րում, ադրբեջանական ստորաբա­ժանումների ձեռնարկած միջոցա­ռում­ներից հե­տո հայկական զինվորա­կանները դադարեցրել են այդ աշխա­տանք­ները»:
Այ քեզ բան, դիվանագիտական և ընդհանրապես ոչ մի անմիջական հարաբե­րություն չունեցող երկու երկրից մեկը կատարում է կամայական «սահմանների ճշգրտում»…մյուս երկրի հովիվների հետ: Ենթադրաբար, մեր երկրում GPS սարքա­վորումներ կլինեն: Դրանք պետք է բաժանել սահմանային գոտու բոլոր բնակիչ­ներին, զորամասերի զինվո­րականներին: Պետք է սկսել սահմանների զանգվա­ծային ճշգրտումները, որպեսզի ադրբեջանական լրատվամիջոցներն ասելու բան ունենան: 
Թող իրենք բողոքեն միջազգային ատյաններ, այլ ոչ մենք: 

Ի դեպ, 1942 թվականի հունիսից ԽՍՀՄ-ում սկսվեցին ռադիոհաղորդումներ պարտի­զանների և օկուպացված շրջանների բնակիչների համար: Հետևաբար, թվում է նպատակահարմար, օկուպացված Նախիջևանի, Շուշիի և Հադրութի բնա­կիչների համար ռադիո - և հեռուստահաղորդումներ կազմակերպելը: Միա­ժա­մա­նակ, վատ չէր լինի ծավալել պարտիզանական շարժում՝ Նախիջևանի և Արցախի օկու­պաց­ված տարածքներն ազատագրելու համար:
Այսպիսի իրադարձություններն են արժանի լուսաբանելու, այլ ոչ նրանք, թե ինչպես են օրեցօր հաբրգում քոչվորները:

Գագիկ Վարդանյան