Կամավորներին կվարակեն կորոնավիրուսով՝ հանուն պատվաստանյութի

Կամավորներին կվարակեն կորոնավիրուսով՝ հանուն պատվաստանյութի

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման աշխատանքների ժամանակ, մտադիր են կորոնավիրուսային հիվանդությամբ վարակել երկու հազար կամավորի: Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։ Ըստ պարբերականի նյութերի, հետազոտական աշխատանքները այս ուղղությամբ կմեկնարկեն հաջորդ տարվա հունվարին՝ Լոնդոնում։

Ըստ փորձարկումների կազմակերպիչների, սա թույլ կտա մշակել ամենահեռանկարային պատվաստանյութը կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ, որի կլինիկական փորձարկումները կսկսվեն հաջորդ տարի։ Այլ մանրամասներ չեն բարձրաձայնվում։ Գիտափորձի գիտական ղեկավարումը կիրականացնեն Լոնդոնի կայսերական քոլեջն ու hVIVO հետազոտական խումբը։