Քաղցկեղի այս պատճառը կարելի է նաեւ վերացնել

Քաղցկեղի այս պատճառը կարելի է նաեւ վերացնել

Բրիտանական Բրիսթհոլի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ ճարպակալումն ու ավելորդ քաշը կարող են պատճառ դառնալ քաղցկեղի առաջացման համար՝ ռիսկայնությունը ավելացնելով երկու անգամ։ Այս մասին հայտնում է MedicalXpress-ը։

Գիտնականները ուսումնասիրել են քաղցկեղային նորագոյացությունների ութ տարբեր տեսակների բջիջները եւ եկել այն եզրակացության, որ դրանք կապ ունեն մարդու մոտ ճարպակալման եւ ավելորդ քաշի հետ։ Մենդելեւյան ռանդոմիզացիայի մեթոդով էլ պարզվել են պատճառահետեւանքային կապերը։ Այսպես, մասնագետները պարզել են, որ մարդու մարմնի քաշի ինդեքսի եւ քաղցկեղ ունենալու ռիսկի միջեւ։ Ըստ վիճակագրության քաղցկեղի 6 տոկոսն առաջանում է մարդու մոտ ավելորդ քաշի կամ ճարպակալման պատճառով։