Սա քաղաքական պայքար չի որ մարի, ֆուտբոլային միջոցառումներն անսպառ են
ՀՖՖ ղեկավարության հարցազրույցները լսելով գալիս ես մի բանի` սաղս գիժ ենք, ծախված, կամ աթոռակռիվի մեջ ենք, իսկ ՀՖՖ-ն՝ իր բոլոր օղակներով լավա աշխատում, մեկ-մեկ աղետներն են խանգարում, մեկ-մեկ էլ ընդունում են որ վատա, երկրպագուն ճիշտա ասել ու վերջ։
Մելիքբեկյանի սաղ ասածներին, սաղ մատնանշած ծրագրերին (ոչ միայն վերջին Հ1-ի եթերի) ֆուտբոլի զարգացման տեսլականին սիրահարված էինք մոտ 5-6 տարի առաջ։ Ազգային ծրագիրը, նոր Մխիթարյանների սպասվող սերնդի առաջին ծիլերի միֆը, մարզային ֆուտբոլի զարգացման ծրագիրը հիշում եմ շրջապատումս ոնց էի վերարտադրում, պատմում)
Ժամանակի հետ երբ էս ամեն ինչը դոփում էր տեղում, առաջ էին գալիս այլ խնդիրներ ու տարբեր բարդություններ, մենք էլի փորձում էինք չհանձնվել, լավ օրվան հավատալ, երբ ՀՖՖ-ի կապերն ու կոմունիկացիաները սկսում էր փակվել ֆուտբոլային շրջանակների համար, փորձել եմ մոստ ստեղծել երկրպագուներից սկսած կանանց ֆուտբոլի խնդիրներով վերջացած (կհաստատեն օրինակ ֆորումի տղերքը), բայց մի պահից երբ ամենահասարակ մարդկային, տղամարդկային հատկանիշները սկսեցին չպահվել, հորդորները անտեսվեցին, ոնց օրինակ որպես ֆուտբոլային գլխավոր կառույցի նախագահ, կառույցի հայր կապի դուրս չգալ, ասենք սուրճի սեղանի շուրջ չփորձել հարթել խնդիրներն ու տարաձայնությունները ֆուտբոլային աշխարհի քեզ քննադողների հետ՝ սկսած քո նախկին գործընկերներից, որոնք հանրային քո դեմ են խոսում, կապ չանել չերևացող կոնֆլիկտում մեր հավաքականի ավագի հետ ընդամենը տարեդարձը կամ հերթական հաջողությունը շնորհավորելու մակարդակով, ակումբների միջև տարբերություն դնելը` եվրոգավաթներում անկապ պատճառով նեղսրտած մեկի խաղին չգնալ, մյուսին գնալ... սկսեցինք հասկանալ, որ դժվար թե հեռուն գնալ ստացվի..
Հաջորդ բացասական ազդակը ազգերի լիգան հաղթելուց հետո եղավ պատերազմական տարում, որից հետո ինչքան էլ փորձում են ժխտել, շարունակում եմ պնդել զգացածս` 80%-90% կենտրոնացումը հայկական ֆուտբոլում տեղափոխվեց ազգային հավաքականի վրա։
2022-ի միջնամասում հավաքականի խայտառակ ելույթներից հետո Մելիքբեկյանին հորդորեցի թողնել հավաքականի վրա կենտրոնացումը, տեղափոխել իր աշխատանքային սենյակը տեխնիկական կենտրոն/ակադեմիա, հորդորեցի առաջնահերթություն ոտքի կանգնեցնել անդունդում իր տեղը վաղուց գտած ակադեմիան, լինելով հավաքականի ֆանատ` մեկը ես աչք կփակեմ հավաքականի արդյունքների վրա, մենակ թե տեսնեմ ամենօրյա քրտնաջան աշխատանք ակադեմիաների առողջացման, մարզային ֆուտբոլում նոր ֆունդամենտալ ծրագրերի ու համակարգերի ներդրման մասով, իհարկե հորդորներն ապարդյուն էին։
Նույն տարվա վերջ, երբ վերջնական բոլոր հավաքականները ջախջախվեցին հորդորեցինք խոստովանել այդ մասին, խոստովանել ձախողման պատճառների մասին, փոխել մոտեցումները, պատասխանը մոտավոր վերջին Հ1 ի եթերից ու նախընտրական հոլովակից հնչեցրած թեզերն ու թվերն էին, որից հետո եղավ մեր հայտարարությունը, խնդրում եմ ովքեր չեն տեսել կարդացեք մեկնաբանությունում․
19.10.2022, մատնանշեցինք, ձևակերպեցինք ակնառու խնդիրները պահանջով սեղմ ժամկետներում տեսնել առաջընթաց ու այդ պահից ամեն տեսակ խորհուրդներ հորդորները, կապը Մելիքբեկյանի հետ վերջացավ։ Ուղիղ 2 տարի անց պահանջներից ոչ միայն ոչ մի կետով դրական տեղաշարժ չկա, այլ նաև ամեն ինչ ավելի վատա, ու խոսվումա որ երկրպագուները պարտված խաղից հետո տաքացած բողոքել են, մեղմ ասած ազնիվ չի էս ամենինչը։
Առաջիկայում անդրադառնալու ենք մնացած բոլոր նետված թեզերին, եղած խորքային խնդիրներին ու շարժմանը տրվող բոլոր հարցերին, բայց հիմա վերահաստատում եմ` հրաժարականը այլընտրանք չունի։
Ափսոս են տարիները, ափսոս են տարբեր ժամանակահատվածներում, իրավիճակներում կորցրած տարիները, անհնար ա հավատալ, որ առաջիկա 2 տարում ստացվելու է գլոբալ փոփոխություններ։ 2 տարուց ավարտվումա պաշտոնավարումը, թե՞ մարդ, մարդիկ կան, որ հոգու հեռավոր խորքում մտածում են 3-րդ սռոկ գնալ, որոշ մարդկանց պես)։
Այս ամենի գիտակցումը հանրային է հասունացել, անհնար է լինելու բրենդային մարզչի խայծ գցելով, լոկալ հաջողությունների հույսով ցրել դժգոհությունն ու ձևավորված հանրային պահանջը։
Չունենալով ոչ մի անձնական խնդիր ՀՖՖ ոչ մի պաշտոնյայի հետ խնդրում, հորդորում եմ առաջին ու վերջին անգամ` չգնալ առճակատման, բևեռացման ու թշնամացման ճանապարհով, ընդառաջ քայլը կլինի տղամարդկային և հերթական լավ ու ճիշտ օրինակը ֆուտբոլում հետագայի համար, թողեք պաշտոնները ի շահ ֆուտբոլի, համալրեք երկրպագուական մեր շարքերը, ոնց միշտ եղել եք ձեր ներկայացրածով։ Սա քաղաքական պայքար չի որ մարի, ֆուտբոլային միջոցառումներն անսպառ են։
ՖԱՖ–ի հիմնադիր
Կարծիքներ