ԱՀԿ-ում խորհուրդ չեն տալիս կովիդ-անձնագրեր կիրառել

ԱՀԿ-ում խորհուրդ չեն տալիս կովիդ-անձնագրեր կիրառել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռեւս խորհուրդ չի տալիս կիրառության մեջ դնել կորոնավիրուսային պատվաստում անցածների համար հատուկ անձնագրեր։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ Ռուսաստանի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը։ Մասնագետը նշել է, որ չնայած ԱՀԿ ցուցումներին, պետությունները կարող են իրենց ճանապարհով ընթանալ։ Միաժամանակ նաեւ նա ասել է, որ ուշ կամ շուտ նման անձնագրերի կիրառման հարց կառաջանա, սակայն այս պահին դա ցանկալի չէ։