Լուկաշենկոն արձակել է Բելառուսի կառավարությանը

Լուկաշենկոն արձակել է Բելառուսի կառավարությանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արձակել է Բելառուսի կառավարությանը։ Այս մասին հայտնում է БЕЛТА-ն, նշելով, որ կառավարության արձակման մասին հրամանագիրն արդեն ստորագրված է եւ հրապարակված։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուկաշենկոն խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում հայտարարել է, որ կառավարության կազմում արմատական փոփոխություններ չեն լինելու։ Նա մանրամասնել է, որ կառավարությունից այլ աշխատանք կատարելու կգնան միայն նրանք, ովքեր չեն հասցնում այն ծավալով աշխատել, որը կա ներկայիս տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Թե ում մասին է խոսքը, Լուկաշենկոն չի մանրամասնել։ Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի իննին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ, որոնք ըստ Լուկաշենկոյի կանցնեն ազնիվ եւ արդար։