Հայոց Ցեղասպանությունը չի սկսվել ու ավարտվել 1915թ.-ին

Արցախցի լրագրող Վահե Հարությունյանի գրառումը․
«Հայոց Ցեղասպանությունը չի սկսվել ու ավարտվել 1915թ.-ին
Մինչև 1915-ն էլ հարյուր հազարավոր հայերի են զոհ գնացել թուրքի յաթաղանին։
1915թ. ամբողջովին վերացնելով հայ ժողովրդի արևմտյան հատվածը՝ թուրքը անմիջապես ձեռնամուխ եղավ հայերի արևելյան հատվածի վերացմանը, որը շարունակվում է առ այսօր։
1918-1920թթ. Կարսի, Ալեքսանդրապոլի, Արդահանի կոտորածներ,
1920թ. Շուշիի կոտորած,
1920-1921թթ. Բաքվի, Գանձակի հայերի ջարդ
1923-1970թթ. Սովետի ժամանակ Նախիջևանի ամբողջական հայաթափում,
1988թ. Սումգայիթի կոտորած,
1990-1991թթ. Բաքվի, Գանձակի, Հյուսիսային Արցախի հայերի ջարդ,
1992թ. Մարաղայի կոտորած,
2020թ. Արցախյան պատերազմ, որի ընթացքում թուրքը գնդակոծում, ավերում էր հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, հազարավոր հայորդիներ զոհվեցին, խաղաղ բնակչության ու զինծառայողների նկատմամբ թուրքի կատարած ռազմական բազմաթիվ հանցագործություններ մնացին անպատիժ ու մոռացվեցին, որի արդյունքում արդեն տեղի ունեցավ հաջորդիվը,
2022թ. Ջերմուկի դեպքեր, երբ մորթվեցին ու գլխատվեցին հայ կանայք ու զինվորներ
2022-2023թթ. Արցախի շրջափակում ու սովի մատնում,
2023թ. սեպտեմբեր Արցախի հայերի նկատմամբ ցեղասպանական գործողություններ՝ բնակավայրերի գնդակոծություն, սպանություններ՝ այդ թվում երեխաների ու կանանց, փախստականների խմբերի գնդակոծում, պայթուն-այրված մարդիկ, հայաթափում, բռնի տեղահանություն...
Ուշադրություն դարձրեք ժամանակագրությանը։ Վերջին 110 տարիների ընթացքում թուրքը միշտ հային ենթարկել է կոտորածի, տեղահանման, հայրենազրկման։ Իսկ երբ 1990-ականների սկզբին հայը ասեց բավ է զոհ գնանք թուրքին և ոտքի կանգնեց ու վերցրեց զենքը՝ կտրելով թուրքի յաթաղան բռնած ձեռքը, հաջորդ 30 տարիների ընթացքում հայ ժողովուրդը ապրեց՝ չկորցնելով ոչ հող, ոչ հայրենիք, ոչ արժանապատվություն։ Բայց Հայաստանում եկան նրանք՝ թուրքի խամաճիկները, թուրքի հարճերը, ու թուրքը կրկին գործի դրեց յաթաղանը
Ընդամենը փաստերի ֆիքսում է, իսկ հետևությունները թողնում եմ ձեզ...»։
Կարծիքներ