Իլոն Մասկը ցանկանում է Տեխասում նոր քաղաք կառուցել

Իլոն Մասկը ցանկանում է Տեխասում նոր քաղաք կառուցել

Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր, գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ նոր քաղաք է կառուցելու Տեխասում։ Այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան էջում։ «Կստեղծեմ Սթարբեյս քաղաքը Տեխասում»,- մասնավորապես գրել է Մասկը։

Այն լինելու է տարածքով շատ ավելի մեծ, քան Բոկա-Չիկա ավանը, որտեղ գտնվում է SpaceX-ի տիեզերակայանը։ Բացի այդ, Սթարբեյսում շատ լավ են վերաբերվելու շներին։ Նշենք, որ անցյալ տարվա վերջին Մասկը Կալիֆորնիայից տեղափոխվել էր Տեխաս։