Դա ընդամենը բանաստեղծություն է

Դա ընդամենը բանաստեղծություն է

ԱԺ փոխնախագահ, Հրայր Թովմասյանի դեմ եւ հանուն հանրաքվեի զօրուգիշեր պայքար մղող Ալեն Սիմոնյանին հիշեցրինք, որ քարոզարշավը դեռ պաշտոնապես չի մեկնարկել, բայց իրենց թիմն արդեն սկսել է քարոզը, ամեն թփի տակից «այո»-ի կոչեր են անում։ Վարչապետն էլ բանաստեղծություն է գրել՝ «այո»-ի հատուկ շեշտադրումներով։ Արդյոք սա նորմա՞լ է։ «Շատ ճիշտ բան հարցրիք՝ կոչը ու քարոզարշավը տարբեր բաներ են»,- փորձեց հարցը ցրել Ալեն Սիմոնյանը։ Բայց ձերոնք նաեւ քարոզ են անում։ «Ես դատավոր չեմ, եթե նման բան կա, ես առաջարկում եմ դիմել դատարան եւ վիճարկել»։ Հիմա վարչապետի պոետիկ զեղումների հարցով կարո՞ղ ենք դիմել դատարան ու ասել, որ նա քողարկված քարոզ է անում։ «Հիմա եթե Դուք Ձեր նյութում բառ օգտագործեք կամ «վարչապետ» օգտագործեք, «այո» օգտագործեք, «ոչ» օգտագործեք, դա նշանակում է, որ Դուք քարո՞զ եք անում»։ Ես այդ բանաստեղծության կոնտեքստը նկատի ունեմ։ «Կոնտեքստ չի, դա ընդամենը բանաստեղծություն է․․․ իմիջիայլոց՝ շատ լավն է»։