Հանդիպել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի վարչապետները

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, ով այժմ աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում, հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը քննարկվել են ռուս-ադրբեջանական գործակցությանը վերաբերող հարցեր, արձանագրվել, որ երկկողմ հարաբերությունների զարգացումը գոհացուցիչ է։ Անդրադարձ են կատարվել առեւտրատնտեսական, տրանսպորտային էներգետիկ եւ հումանիտար համագործակցությանը վերաբերող հարցերին։
Կարծիքներ