Ողջունել է հայ-ադրբեջանական սահմանային հանձնաժողովի երեկվա հանդիպումը 

Ողջունել է հայ-ադրբեջանական սահմանային հանձնաժողովի երեկվա հանդիպումը 

Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է թվիթերյան իր էջում հրապարակած գրառմամբ, որ «անկեղծորեն ողջունում է Սահմանային հանձնաժողովի առաջին նիստը, որը գումարվել է հայ-ադրբեջանական միջպետական սահմանի դելիմիտացիայի հարցերը քննարկելու համար»։

Միշելն արձանագրել է, որ տեղի է ունեցել նշանակալի քայլ՝ կիրակի օրը կայացած եռակողմ հանդիպումից հետո, որին մասնակցել է ինքը, ինչպես նաեւ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը։