Իտալիայի ափերի մոտ միգրանտները նետվում են ծովը

Իտալիայի ափերի մոտ միգրանտները նետվում են ծովը

Ինը միգրանտ նետվել է ծովը Open Arms փրկարարական նավի վրայից, որը գտնվում է իտալական Լամպեդուզա կղզու մոտակայքում։ Նրանք փորձել են լողալով հասնել ափ։ Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները Open Arms ոչ կառավարական կազմակերպության տարածած հայտարարությունը վկայակոչելով։

Կազմակերպությունում նշել են, որ իրենց կամավորներն ու իտալական մերձափնյա անվտանգության աշխատակիցները փորձում են փրկել ծովը նետված միգրանտներին։ Նշենք, որ իտալական իշխանությունները թույլ չեն տալիս, որպեսզի նավը մոտենա եւ կայանի նավահանգստում։ Իսպանական իշխանությունները պատրաստակամություն են հայտնել միգրանտներին ընդունել կամ Մաոնաում, կամ Պալմա դե Մալյորկայում եւ կամ էլ Բալեարյան կղզիներում։