Միանում եմ ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջին

Միանում եմ ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջին

Միանում եմ Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ Ազատագրական շարժման համահիմնադիր, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի պահանջին։

1. ՀՀ նախագահը պետք է հրաժարական տա, որովհետեւ․
- նա ՀՀ քաղաքացի չէ, նա հոգեւոր կապ չի ունեցել եւ չունի Հայաստանի ու հայկականի հետ
- անհաղորդ է մնացել հայ ժողովրդին պատուհասած արհավիրքներին եւ բարոյական իրավունք չունի այլեւս զբաղեցնել Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:
2. ՀՀ վարչապետը պետք է հրաժարական տա, որովհետեւ․
- տնտեսությունը գահավիժել է նրա պաշտոնավարման ժամանակահատվածում
- նշանակալի վատթարացել են մարդկանց սոցիալական պայմանները
- բազմապատիկ ավելացել են Հայաստանի Հանրապետության անվտանգային սպառնալիքները
- պետությունը կանգնած է լինել-չլինելու խնդրի առաջ
- նա իր թիմով չի կարող երկիրը դուրս բերել իր իսկ գցած անդունդից
- ի վերջո, նա կարեկցանքի արժանի է. մոլորյալ է
- հետեւաբար՝ նրա հրաժարականն իր իսկ անձի, իր ընտանիքի համար էլ է կարեւոր:

ՀԳ. Սոչիի հանդիպման ընթացքը լուսաբանող մի քանի տեսանյութերը բավարար են՝ եզրահանգելու համար, որ Նիկոլ Փաշինյանը մինչ այդ չի էլ պատկերացրել, թե ինչ փակուղում է հայտնվել: Նա ընկճված էր, հուսահատված: Պետք է նրան օգնել՝ հեռանալ:

Գագիկ Վարդանյան
ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր