Բորիս Ակունինը մանրամասներ է ներկայացրել իր՝ կորոնավիրուսով վարակվելուց

Բորիս Ակունինը մանրամասներ է ներկայացրել իր՝ կորոնավիրուսով վարակվելուց

Գրող Բորիս Ակունինը ներկայացրել է մանրամասներ իր՝ կորոնավիրուսով հիվանդանալուց։ «Մենք երկուսս էլ հիվանդացանք՝ ես էլ, կինս էլ։ Նրա մոտ լրիվ թեթեւ տարբերակն էր․ մեկ օր մի փոքր ջերմեց, հետո երկու օր գլխացավեր եւ կորցրեց հոտառությունը։ Ինձ մոտ միջին ծանրության էր վիճակը։ Դա նման է գրիպին, որն ուղեկցվում է բարձր ջերմությամբ։ Տարբերությունն այն է, որ բարելավում չի լինում։ Ջերմությունը հասնում է մինչեւ 39 աստիճան, այն իջեցնում ես պարացետամոլով։ Վաղը նորից, ու նորից ու նորից։ Տանը պառկեցի, լսում էի աուդիոգրքեր։ Գիտեի, որ պետք է զգուշանամ միայն շնչուղիների հետ կապված խնդիրներից։ Այդ դեպքում շտապօգնություն պետք է կանչեի։ Շնչառության հետ խնդիրներ չեղան։ Չարացած էի, բայց հանգիստ։ Իմ բախտը չէր բերել, ես առաջին հիվանդներից էի, եւ այդ ժամանակ դեռ բուժում չկար։ Տասնմեկերորդ օրը վերջապես հաջողված փորձով բժիշկ եկավ եւ գրեց հակաբիոտիկային բուժման կուրս։ Աստիճանաբար ավելի լավ զգացի ինձ»,- ներկայացրել է գրողը։