Մոսկվայում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Մոսկվայում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ «Վնուկովոյում», «Դոմոդեդովոյում» և «Շերեմետևոյում» անբարենպաստ եղանակի պատճառով ավելի քան 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել։  Այս մասին տեղեկությունը հայտնում է «Яндекс: Расписание» ծառայությունը։

Դեկտեմբերի 2-ի առավոտյան «Վնուկովոյում» հետաձգվել է 12 չվերթ, չեղարկվել` 7-ը, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 12 չվերթ, չեղարկվել` 2-ը, «Շերեմետևոյում» հետաձգվել է 7 չվերթ:

Միաժամանակ․ մայրաքաղաքում ձյան առատ տեղումներ են սպասվում։