Սենատոր Մենենդեսի հայ կնոջը մեղադրում են սպանության մեջ
Հայամետ սենատոր Ռոբերտ Մենենդեսի կինը՝ Նադին Արսլանյանը, վրաերթի է ենթարկել և սպանել հետիոտնին, սակայն խուսափել է քրեական հետապնդումից։
Ինչպես գրում է The New York Times-ը, մահացու վթարը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերին Նյու Ջերսիի Բոգոտա քաղաքում, սակայն չի գրավել լրատվամիջոցների ուշադրությունը և որևէ մեղադրանք չի առաջադրվել։
Մեքենան վարել է սենատոր Ռոբերտ Մենենդեսի՝ այդ ժամանակ դեռ ապագա կինը՝ Նադին Արսլանյանը։
Ավելի ուշ նա ոստիկաններին ասել է, որ չի նկատել այն տղամարդուն, ով հայտնվել է իր դիմաց՝ բանուկ մայրուղով անցնելու համար: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, վթարի հետեւանքով մահացել է 49-ամյա Ռիչարդ Քուփը։ Կարճ հարցաքննությունից հետո ոստիկանությունը եզրակացրել է, որ Նադին Արսլանյանը (այժմ՝ Մենենդես), ով մենակ էր մեքենայում, մեղավոր չէ: Նա ազատ է արձակվել։
Որոշ փաստեր, նշում է The New York Times-ը, հիմք են տալիս ենթադրելու, որ այս հանցագործությունը լռեցվել է ոստիկանության կողմից: Այսպես, ըստ ոստիկանության հաղորդագրությունների, Նադին Արսլանյանը վթարից հետո թմրանյութերի կամ ալկոհոլի թեստ չի հանձնել, և նրան թույլ են տվել հեռանալ դեպքի վայրից։
Կարծիքներ