Նավթն համաշխարհային շուկայում կրկին էժանանում է

Նավթն համաշխարհային շուկայում կրկին էժանանում է

Հունիսի 30-ին, նավթը համաշխարհային շուկայում, կարճատեւ գնաճից հետո, կրկին գնանկում է արձանագրել։ Ներդրողների համար թիվ մեկ հարցը այն է, թե արդյոք հումքի հանդեպ պահանջարկը շուկայում կվերականգնվի, ԱՄՆ-ում կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդացության վիճակագրության աճի ֆոնին։ Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը Լոնդոնի բորսայում օգոստոսյան ֆյուչերսների համար կազմել է 41,49 դոլար։ Գնանկում կազմում է 0,22 դոլար կամ 0,53 տոկոս։ WTI տեսակի նավթի մեկ բարելի գինը Նյու-Յորքի բորսայում, օգոստոսյան ֆյուչերսների համար նվազել է 0,21 դոլարով կամ 0,53 տոկոսով եւ կազմել 39,49 դոլար։