Ինչ «լավ նամակ» է գրել Մակրոնը Էրդողանին, որի մասին հայտարարում է Չավուշօղլուն

Ինչ «լավ նամակ» է գրել Մակրոնը Էրդողանին, որի մասին հայտարարում է Չավուշօղլուն

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «շատ լավ» նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին՝ հայտնելով ցանկություն նորմալացնել հարաբերությունները Անկարայի եւ Փարիզի միջեւ։ «Երկու օր առաջ մենք ստացել ենք շատ լավ եւ դրական նամակ Մակրոնին, որում վերջինս հայտնել է, որ ունի ցանկություն զարգացնել հարաբերությունները եւ հանդիպել մեր նախագահի հետ։ Նա նույնիսկ ձեռագրով է գրել «Թանկագին Թայիփ»»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում Sabah պարբերականը։ Չավուշօղլուն նաեւ ասել է, որ Էրդողանը դրական է պատասխանել իր ֆրանսիացի գործընկերոջ նամակին։ Խոսքը նախ եւ առաջ տեսակոնֆերանսին եւ հեռախոսային բանակցություններին է վերաբերելու։