Այլ

Բանակից հիվանդության պատճառով թռած ՔՊ-ականները սպորտի վարպետ են․․․

Բանակից հիվանդության պատճառով թռած ՔՊ-ականները սպորտի վարպետ են․․․

Արսեն Թորոսյանն է, չեք սխալվել։ Լիճը կտրում, անցնում է, տրիաթոն է հաղթահարում, 90 կմ հեծանվավազք է անցնում․․․ Հիանալի մարզական վիճակում է, իր ասելով,  կոփում է մարմինն ու միտքը։ Ահա թե ինչ է գրում ֆեյսբուքյան իր էջում․  

Երեկ առաջին անգամ մասնակցեցի և հաղթահարեցի մի տրիաթլոն, որը բաղկացած էր 1,9կմ լողից Սևանա լճում, 90կմ հեծանվավազքից և 21կմ վազքից Սևանա լճի ափամերձ տարածքում՝ ամբողջական IronMan-ի կես հեռավորություններով:
Այս սպորտային փորձությունը որոշել էի անցնել մոտ 2 ամիս առաջ և դրան հաջորդող ինտենսիվ մարզումները տվեցին իրենց արդյունքները։ 

Շնորհակալ եմ TriClub EVN-ին Savage of Sevan, Half Distance! հիանալի մարզական միջոցառման համար: 
Զգացումները խառն են, որովհետև մարմինդ գերհոգնած է, իսկ միտքդ պայծառ։

Հ.Գ. այսօր սկսեցինք ԱԺ նստաշրջանը, բայց միևնույնն է չենք մոռանում մարմինն ու միտքը մարզելու և կոփելու մասին։ 

Իր մարզական սխրանքների մասին միայն Արսեն Թորոսյանը չէ, որ գրում է։ Բանակից հիվանդության պատճառով «թռած» ՔՊ-ական խմբակի անդամները պարզվում է, որ բոլորն էլ հեծանվավազքի կամ լողի չեմպիոններ, տարբեր մարզաձևերի անհաղթահարելի վարպետներ են։ Բայց թե ինչու են «թռել բանակից» , մոռացել են երևի, որ հանրությունը դեռ հիշում է, որ իրենք հիվանդության պատճառով են  ազատվել բանակից։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոսկալի անկում

Սոսկալի անկում

Երբ հետեւում ես կառավարության կամ խորհրդարանի նիստերին, որոնց հետեւել ես առնվազն մի 20-30 տարի, եւ զ...

×
Gallery Image