Լավ է, որ ամուսինդ Լենինը չի, թե չէ Կրուպսկայա կխաղայիր

Լենինի կինը՝ Նադեժդա Կրուպսկայան, որ եղել է մանկավարժական գիտությունների դոկտոր, ՌՍՖՍՀ լուսժողկոմատի կոլեգիայի անդամ, ԽՍՀՄ-ում քաղլուսավորության աշխատանքի առաջին կազմակերպիչ, հասարակական գիտությունների սոցիալիստական ակադեմիայի անդամ, ժող. կրթության հարցերի ու կոմունիստական դաստիարակության մասին աշխատությունների հեղինակ է, էլի չէր համարձակվի զանգել ուսումնական հաստատություններ և ասել՝ գալիս եմ ձեզ նորաձև կրթել։ Մարդկանց կրթելու համար համապատասխան հաստատություններ, որակավորված մասնագետներ կան, բայց չգիտես՝ որտեղից որտեղ հայտնվել է Նիկոլի կինը և ասում է՝ բոլորիդ պիտի նորաձև կրթեմ։ Դրանով նա առաջին հերթին հարվածում է կրթության նախարարին, բուհերի ղեկավարներին, հետո կրթվող կազմին։
Պետրոսի կինը չի՞ կարող ասել՝ ինչու՞ ես զրոյացնում մի ողջ կրթական համակարգ, էլ մենք ինչի՞ համար ենք, երբ մանկավարժության հետ կապ չունեցող մեկը կարող է գալ ու մեր կրթածներին կրթել։ Բայց նա նախարար է նշանակվել հենց դրա համար, որ իր միջոցով մի ողջ կրթական համակարգ փոշիացվի։ Նշանակվել է, որպեսզի Աննա Հակոբյանը կարողանա ասել․ «Մենք ունենք սակայն մոտ 50 չարացած և ագրեսիվ հայրենակից, ովքեր մեզանում դեռև շատ ԲԱՐՁՐ են պահում ՏԳԻՏՈՒԹՅԱՆ պատիվը»։ Ու սա ասում է մեկը, որի ամուսինը ոչ թե Լենինն է, այլ Նիկոլը, որն ասում է, որ ինքը յոթ տարի մնացել է առաջին դասարանում։ Ու զարմանալի չէ, որ նա ասում է՝ 50-100 չարացած և ագրեսիվ հայրենակից կա, որովհետև ինքը կարողանում է հաշվել մինչև հարյուրը։ Չի տեսնում, որ իր նորաձև կրթությամբ ագրեսիվ ու չար է դարձրել 50- 100-ին , ում զանգում ու կրթվելու կամ փողով ուտելու է հրավիրում։ Ամենագրեսիվն ու չարը լուռ հպատակվողներն են լինում։ Ժողովուրդն առայժմ լուռ հետևող է։
Կարծիքներ