«Հրապարակ». Բախտը փորձելու հերթը ԲՀԿ-ինն է

«Հրապարակ». Բախտը փորձելու հերթը ԲՀԿ-ինն է

Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուի փնտրտուքները շարունակվում են․ այս անգամ պատրաստվում է բախտը փորձել ԲՀԿ-ն: Տեղեկացանք, որ բանակցում են Մակիչ Խչեյանի հետ՝ միջազգայինների հետ համագործակցած ֆինանսիստի: Հիշեցնենք, որ Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է անցած տարեվերջին, բայց այդ տեղը չի համալրվում: Դեռեւս անցած տարի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում մերժվել էր իմքայլականների կողմից ներկայացված Սամվել Եղիազարյանի թեկնածությունը: Իսկ մինչ այդ մերժվել էր «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած Կարեն Սարգսյանի թեկնածությունը: