Հռոմի Պապի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Հռոմի Պապի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը վարակվել է նոր տիպի կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է  МСМ News-ը, վկայակոչելով Վատիկանի մամուլի ծառայությանը։ Ըստ հաղորդման, կորոնավիրուսի փորձանմուշների անալիզներին դրական պատասխան է տրվել։ Սրբազան Քահանայապետի հետ միասին կորոնավիրուս ունեն նաեւ նրա երկու օգնականները։

Նշենք, որ Սրբազան Քահանայապետը հրաժարվել է մասնակցել պատարագի եւ այլ պաշտոնական կարեւոր միջոցառումների, վատառողջության պատճառով։ Ֆրանցիսկոս Պապն ու նրա օգնականները, ովքեր նույնպես ունեն կորոնավիրուս տեղավորվել են Վատիկանի հյուրատներից մեկում, որտեղ նրանց կտրվի մասնագիտական բուժօգնություն։ «Ես ցանկանում եմ կրկին զորակցել բոլոր նրանց, որոնք հիվանդացել են կորոնավիրուսով եւ այն բուժաշխատողներին, որոնք խնամում են վիրուսակիրներին»,- ասել էր Սրբազան Քահանայապետը իր վերջին քարոզում՝ այն նվիրելով կորոնավիրուսին։