Տուն քանդողի թևից բռնում, շպրտում են․ ուզու՞մ եք դա անել

Տուն քանդողի թևից բռնում, շպրտում են․ ուզու՞մ եք դա անել

Ընտանիքում անգամ, եթե մեկը անընդհատ պարտք է վերցնում՝ մեկ, երկու, թևից բռնում ու փողոց են շպրտում։ Ասում են՝ դու քանի՞ գլուխ ունես, որ առանց մեզ պարտք ես վերցնում ու ջաններիս կապում։ Քանի՞ գլուխ ունես, որ պարտք ես վերցնում՝ ցոփ ու շվայտ ծախսում։ Քանի՞ գլուխ ունես, որ մի պարտքը չփակած՝ մյուսն ես վերցնում․․․ Պետական կառավարումը նույնն է, ոչնչով չի տարբերվում ընտանիքից։ Յոթ տարի Նիկոլ Փաշինյանը եկել ու պարտքը պարտքի հետևից է անում։ Տնտեսագետ լինել պետք չի, որպեսզի հասկանաս, թե ինչ է նշանակում պարտք վերցնելն ու տոկոս փակելը։ Միլիոնը միլիոնի հետևից ՀՀ կառավարությունը պարտք է վերցնում, ո՞վ է փակելու․․․ Տնտեսագետներն աղաղակում, աղմկում են, ինքն այդ աղմուկի տակ նոր պարտքեր է վերցնում ու նոր խրախճանքներ, շրջագայություններ, փողեր շռայլում, անիմաստ ծախսեր անում։ Երկրի անվտանգությունը միայն սահմանը չէ։ Պարտքի տաք ժողովրդին ճռռացնելն էլ է մտնում երկրի անվտանգության մեջ։ Երբ տանը մի շվայտ, վատնիչ է լինում , ասում եք՝ տունը քանդեց։

Բայց երբ երկրի ղեկավարն է շվայտ ու ցոփ կյանքով ապրում, ասես դա մեզ չի վերաբերվում։ Տուն քանդելը էլ ո՞նց է լինում՝ գրավի տակ դնել ու տանուլ տալ տունը, ունեցվածքը, ընտանիքը թողնել փողոցում։ Միայն թշնամին չէ մեզ տնից դուրս շպրտողը։ Մենք մեր տնից կարող են դուրս շպրտվել նաև մեր պարտքերի պատճառով։ Ես թվեր չեմ հրապարակում, որովհետև պարտք վերցնող «հնարամիտները» հազար ու մի պատճառաբանություն են բերում ու ցույց տալիս միայն արտաքին պարտքը։ Բայց մենք ունենք ներքին պարտք, որը գերազանցում է արտաքին պարտքին։ Տնտեսագետներն աղմկում, աղաղակում են պարտքերի մեջ երկիրը թաղելու մեջ, բայց մարդիկ այդ սոսկալի թվերից բան չհասկանալով, այնպես են իրենց պահում, ասես այդ պարտքը իրենց վզին չէ, իրենց չի վերաբերվում։ Հենց նոր կարդում եմ տնտեսագետ Հրայր Կամենդատյանի գրառումը, որ ցոփ ու շվայտ կյանք վարողը 750 միլիոն նոր պարտք է վերցրել։ Ժողովուրդ,  եթե ձեր տան անդամը տունը տանուլ է տալիս, թևից բռնում ու շպրտում եք կամ էլ կամովին հանձնվում եք փողոցում մնալու ու մուրացկանություն անելու վիճակին։ Հիմա մենք՝ միասնական, ո՞ր վիճակին ենք գնում։ Մեր տունը գրավ դրածից ազատվելու՞, թե նրա պատճառով մի ողջ ժողովրդի մուրացկան դարձնելու վիճակին։ Տուն քանդողի թևից  բռնում, շպրտում են․ ուզու՞մ եք դա անել։ Հարցս բոլորին է վերաբերվում։