Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին

Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին

Բաքուն ազատ է արձակել երկու իրանցի վարորդների, որոնք մի քանի շաբաթ առաջ ձերբակալվել էին ադրբեջանցի սահմանապահների կողմից Գորուս-Կապան ճանապարհին, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը:

Գործակալությունը նշում է, որ ադրբեջանական կողմը վարորդներին բաց է թողել «Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցի հաջորդ օրը»:

Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զախիդովը հայտնել էր, թե ձերբակալված վարորդներն «անօրինական կերպով մուտք են գործել Ադրբեջանի տարածք»: