Ղազարյանը հուսահատված է, որ կորոնավիրուսի պատճառով այսօր չի խաղալու Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու դեմ

Ղազարյանը հուսահատված է, որ կորոնավիրուսի պատճառով այսօր չի խաղալու Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու դեմ

Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներից Գևորգ Ղազարյանի և հավաքականի ևս 3 ֆուտբոլիստների մոտ ինչպես հայտնի է կորոնավիրուս է հայտնաբերվել, նրանք այսօր չեն կարողանա մասնակցել Ազգերի լիգայի վերջին 6-րդ տուրի շրջանակում կայանալիք Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից։

Ղազարյանը սոցցանցերում գրառում է կատարել իր կորոնավիրուսով վարակվելու մասով, նշել, որ հուսահատված է։

«Կորոնավիրուսի թեստիս պատասխանը դրական է եղել և շատ հուսահատված եմ, որ բաց եմ թողնելու այսօրվա հանդիպումը, ինչպես նաև ԱԵԼ-ին չեմ օգնի կարևոր մրցակիցների դեմ հանդիպումներում: Սակայն ոչ մի վիճակ, հիվանդություն կամ վնասվածք չեն կարող ազդել իմ առջև դրված նպատակներին հասնելու կամքի ու վճռականության վրա, որոնք իմ առջև դրել եմ Հայաստանի ազգային հավաքականում ու ԱԵԼ-ում: Իմ վերադարձը կլինի ավելի ուժեղ, քան իմ բացակայությունը»,- գրել է Գևորգ Ղազարյանը: 

Հիշեցնենք, որ այս հանդիպումը մեր հավաքականի համար պետք է լիներ տնային հանդիպում, սակայն ստեղծված իրավիճակով պայմանավորված, ՈՒԵՖԱ-ի որոշմամբ, խաղը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի փոխարեն կանցկացվի Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում, այն կմերկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: 

Ղազարյանից բացի կորոնավիրուսով են վարակվել  Սարգիս Ադամյանը, Անդրե Կալիսիրը և դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը: