Ադրբեջանն «աշխատում է» միջանցքի ուղղությամբ

Մինչ Նիկոլ Փաշինյանն ու պետական քարոզչամեքենան մի քանի օր է՝ շրջանառության մեջ են դրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը հերթական ցնորամիտ հեքիաթն է, եւ քիչ հավանական է, որ իրականություն դառնա, Ադրբեջանում շարունակում են պնդել, որ «Զանգեզուրի միջանցք» լինելու է․ «Ադրբեջանի կառավարությունն աշխատում է Զանգեզուրի միջանցքը շահագործման հանձնելու ուղղությամբ. այս գործընթացներին մասնակցում է նաեւ Մաքսային պետական կոմիտեն (ՄՊԿ)։ Այժմ մենք աշխատում ենք Զանգեզուրի միջանցքի անցակետերի վրա․․․ Միաժամանակ աշխատում ենք նոր նախագծերի վրա, եւ հաջորդ փուլում կսկսվեն շինարարական աշխատանքները»,- ասել է ՄՊԿ նախագահ Շահին Բաղիրովը։
Մինչդեռ Երեւանը քանիցս հայտարարել է, որ մերժում է «միջանցքային տրամաբանության» ոգով ցանկացած մոտեցում, ինչպես նաեւ հաղորդակցություններին արտատարածքային կարգավիճակ տալու ցանկացած փորձ, իսկ «Խաղաղության խաչմերուկի» շրջանակներում բացվող ճանապարհներն ու մյուս կոմունիկացիաները վերահսկվելու են այն պետության կողմից, որի տարածքում դրանք գտնվում են, այսինքն՝ Հայաստանի կողմից։
Կարծիքներ