Արթուր Գևորգյանը «Դոգ» մականունով արվամոլի բողոքով չի գտնվում բանտում՝ ՀՀ-ում քննվող գործի շրջանակներում. փաստաբան

Արթուր Գևորգյանը «Դոգ» մականունով արվամոլի բողոքով չի գտնվում բանտում՝ ՀՀ-ում քննվող գործի շրջանակներում. փաստաբան

ԱՄՆ-ում հանգրվանած Չարբախի ոստիկանապետի նախկին տեղակալ, «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը երեկ հայհոյանքախառն «լայվում» հայտարարարեց, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գևորգյանը գտնվում է ամերիկյան բանտում։ Նա նաև հայտնում էր, որ դեռևս 2020 թվականի ապրիլի 15-ին գրություն է ուղարկել ԱՄՆ Դաշնային բյուրո և ԱՄՆ-ի գլխավոր դատախազին՝ տեղեկացնելով, որ Միացյալ Նահագներում է գտնվում ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը՝ Վլադիմիր Գասպարյանի փեսան, որի նկատմամբ ՀՀ-ում հետախուզում էր հայտարարվել: 

«Հրապարակը»  զրուցեց Արթուր Գևորգյանի փաստաբան Հրանտ Անանյանի հետ, որն ասաց․ «Հայաստանի Հանրապետությունում հարուցված գործով չկա նման բան, որ Արթուր Գևորգյանը կալանավորված է։ Իսկ նման մարդիկ, որ որոշել են իրենց համար լսարան ապահովել․․․ նման մարդիկ պետք է դիմում գրեին, որ բռնեին, հա՞»։Եվ Արթուր Գևորգյանը «Դոգ» մականունով արվամոլի բողոքով չի գտնվում ամերիկյան բանտում, ՀՀ-ում քննվող գործի շրջանակներում։
Ես ուղղակի ջղայնանում եմ, երբ տեսնում եմ՝ ինչ ա խոսում, ինչ բառապաշարով, ինչ առոգանությամբ։ Վիրավորական բառեր է օգտագործում մարդկանց հասցեին․․․»,-ասաց փաստաբանը։ Նկատեցինք՝«որոշ բաներ լսել եմ»։ Պատասխան՝ «ինչ-որ լսել եք, հաստատ շատ քիչ եք լսել» ։

Լսածների թվում էր այն, որ «Դոգը» ժամանակին եղել է Վլադիմիր Գասպարյանի աջ ձեռքը, հետո ինչ-որ խայտառակ պատմության համար հեռացվել է։ Փաստաբանն ի պատասխան՝ ասաց․«Չգիտեմ՝ աջ ձեռքն է եղել, թե ձախ ոտքը, բայց որ ոստիկանության աշխատակից է եղել, գիտեմ։ Գիտեմ, որ վռնդել են ոստիկանությունից։ Դա էլ գիտեմ։ Ինչի՞ համար․․․ երևի ինչ լսել եք, այ դրա համար։ Հետո գիտեմ՝ դատապարտվել է խարդախության ու շորթման համար։Հասկանում եք՝ ով ա, ինչ  ա խոսում, ո՞նց ա խոսում։ Ուզում եմ զուսպ լինել որպես փաստաբան, բայց, անկեղծ, չգիտեմ՝ ուր է գլորվում էս պետությունը, հասարակությունը․․․ ոնց կարելի է նման բաներ խոսել, որ բանտում․․․ սա անեն, նա»։

Ամփոփելով՝ Հրանտ Անանյանն ասաց, որ նման բաներ խոսելով՝ Վարդան Ղուկասյանն իր էությունն է բացահայտում։

Նա նաև ավելացրեց, որ շատ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի։