Բաքուն ինքնաթիռ է ուղարկում Իրան․ դիվանագետներին տարհանում են

Բաքուն ինքնաթիռ է ուղարկում Իրան․ դիվանագետներին տարհանում են

Ադրբեջանը Բաքվից ինքնաթիռ է ուղարկում Թեհրան՝ Իրանում դեսպանատան աշխատակիցներին տարհանելու համար։

Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։

Նրա խոսքով, այս ինքնաթիռով Ադրբեջան կհասցվեն դեսպանատան աշխատակիցները, նրանց ընտանիքների անդամները և Օրհան Ասկերովի դին։ 

Վերջինս դեսպանատան անվտանգության պետն էր, ով զոհվել էր Թեհրանում ադրբեջանական դիվանագիտական առաքելության շենքի վրա կատարված զինված հարձակման հետևանքով։