Կոչ ենք անում գործող իշխանություններին, չփորձել վերախմբագրել ընտրության արդյունքները․ «Շանթ դաշինք»

Կոչ ենք անում գործող իշխանություններին, չփորձել վերախմբագրել ընտրության արդյունքները․ «Շանթ դաշինք»

«Շանթ դաշինք» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ.

Ինչպես հայտնի է Տաթև համայնքի ավագանու ընտրություններում մասնակից երեք ուժերից և ոչ մեկին չի հաջողվել հավաքել մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ 50 և ավել տոկոսները:

Հոկտեմբերի 18-ին «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը դիմում է ներկայացրել ընտրաթերթիկների վերահաշվարկի համար:

Հոկտեմբերի 19-ին Տաթև համայնքի թիվ 34/19 ընտրատեղամասի ընտրաթերթիկներ վերահաշվարկի արդյունքում՝ հիմնականում պահպանվել են ձայների հարաբերակցությունը, ինչպես նաև արձանագրվել են որոշ ընտրախախտումներ: Մասնավորապես արձանագրվել է 2 դեպք, երբ ընտրելու իրավունք ունեցող անձինք հաշվառված են եղել և՛ հիմնական ընտրացուցակներում և՛ լրացուցիչ ցուցակներում: Արձանագրված է նաև, որ այս երկու իրավախախտումները տեղի են ունեցել ընտրատեղամսների փակումից հետո:

Հոկտեմբերի 20-ին շարունակվելու է Տաթև համայնքի մյուս ընտրատեղամասների ընտրաթերթիկների վերահաշվարկը:

Իշխող ուժը՝ օգտագործելով վարչական բոլոր հնարավոր լծակները, նպատակ ունի ավելացնել իրենց անհրաժեշտ քվեների քանակը, որպեսզի հնարավորություն ունենա համայնքային իշխանությունում ձևավորել մեծամասնություն:

Կոչ ենք անում գործող իշխանություններին Գորիսի, Մեղրիի, Գյումրիի ՏԻՄ ընտրություններում համընդհանուր պարտություն կրելուց հետո՝ «դեմք փրկելու նպատակով» չփորձել հակաօրինական քայլերի միջոցով վերախմբագրել Տաթև համայնքում տեղի ունեցած ընտրության արդյունքները»: