Հայաստանը հանձնառու է ԼՂ հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով․ Մ․ Գրիգորյան

Հայաստանը հանձնառու է ԼՂ հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով․ Մ․ Գրիգորյան

Փոխվարչապետի պաշտնակատար Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ ԵՄ հանձնակատարի հետ քննարկել են Արցախի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայի ծանրագույն հետևանքների և հետպատերազման իրավիճակի մեղմանն ուղղված հետագա գործողությունները։

«Հանձնակատարի հետ երեկ արդյունավետ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդեց այսօր տեղի ունեցած կառուցողական հանդիպումը վարչապետի և հանձնակատարի միջև։ Այցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Եվրոպական միության միջև ծավալած ակտիվ համագործակցության, գործընկերության ընթացիկ օրակարգի, ինչպես նաև հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող լայն շրջանակի շուրջ», - ասել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելիի (Վարհեի) հետ համատեղ հայտարարությունների ժամանակ։ 

Գրիգորյանը նաև երախտագիտություն է հայտնել Եվրոպական Միությանը։

«Անդրադարձել ենք 2020 թվականի ընթացքում ի հայտ եկած ծար մարտահրավերներին, մասնավորապես 2020 թվականի սեպտեմբբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմին, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակին։ Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը երախտապարտ է Եվրոպական միությանը թե՛ կորոնավիրուսի դեմ պայքարի, թե՛ Արցախի դեմ սանձազերծված պատերազմից տուժած մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով տրամադրված հումանիտար աջակցության համար», - ընգծել է փոխվարչապետի պաշտոնակատարը։  

Նա ասել է, որ Հայաստանը հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով։ «Հանձնակատարի հետ քննարկել ենք Արցախի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայի ծանրագույն հետևանքների և հետպատերազման իրավիճակի մեղմանն ուղղված մեր հետագա գործողությունները։ Այս համատեքստում կցանկանայի ընդգծել, որ Հայաստանը հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Որպես առաջնահերթ գերակայություն կարևորել ենք Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց միջազգային մարդասիրական իրավունքի ուժով առանց նախախայմանների և անհապաղ վեչադարձը, ինչը նաև ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի  եռակողմ հայտարարության մեջ», - հայտարարել է փոխվարչապետի պաշտոնակատարը։