Հայտնի է Մեսրոպ Առաքելյանի հրաժարականի պատճառը

Հայտնի է Մեսրոպ Առաքելյանի հրաժարականի պատճառը

Այսօր առավոտյան աշխատանքից ազատման մասին հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: Նրա հայտարարության տեքստում, սակայն, որևէ բառ չկա ազատման պատճառների մասին, միայն իրենց իրականացրած ծրագրերի մասին է հիշատակել, անորոշ տեքստ է գրել Արցախում սոցիալական հաջողությունների մասին: Եվ տեքստից չի հասկացվում, թե՝ եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ազատման դիմում գրում:

Մենք տեղեկեկացանք, որ Առաքելյանի ազատման պատճառը զուտ քաղաքական-նախընտրական է` Նիկոլ Փաշինյանի ծրագրով: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է էքսպերիմենտ դնել եւ տարբեր ուժերի՝ ընտրություններին մասնակից դարձնել, որպեսզի ժողովրդի ձայնը չգնա իրական ընդդիմությանը, այլ իր սեփական ընդդիմությունը ձեւավորի։

Եւ պրոյեկտներից մեկը «Առաքելություն» կուսակցությունն է, որի ցուցակի առաջին համարը կլինի Արցախի սոցապնախարար Մանե Թանդիլյանը, երկրորդը՝ Մեսրոպ Առաքելյանը: Եթե հաջողվի նրանց անցկացնել, ապա նորից կձեւավորվի «ՔՊ»-«Առաքելություն» դաշինքը՝ ինչպես 2018-ի ընտրություններին էր։