Հաղորդավարուհի Մարինա Թագակչյանին տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանել են 200 հազար դրամով (տեսանյութ)

Հաղորդավարուհի Մարինա Թագակչյանին տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանել են 200 հազար դրամով (տեսանյութ)

Հաղորդավարուհի Մարինա Թագակչյանին քաղաքացիների տեղաշարժի սահմանափակման կարգը խախտելու համար տուգանել են 200 հազար դրամով: Այս մասին հաղորդավարուհին գրել է իր ֆեյսբուքյան էջում: 


Նա նաև ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցույց էր տվել, թե ինչպես իր մոտ տեղաշարժի թերթիկ չունենալու համար ոստիկանության ծառայողները կանգնեցրել էին իրեն և արձանագրություն էին կազմում: 

Հաղորդավարուհին նաև հայտնել է, որ ինքը եղել է պաշտպանիչ դիմակով և իր մոտ ունեցել է անձնագիր, իսկ դրսում գտնվում էր մթերային խանութից գնումներ կատարելու նպատակով: