Հայտարարել է, որ երկրի պարենային անվտանգությունը վտանգված է

Հայտարարել է, որ երկրի պարենային անվտանգությունը վտանգված է

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ իր երկրի պարենային անվտանգությունը վտանգված է։ Այս մասին նա ասել է Prime ՀԸ եթերում։ Նա ասել է մասնավորապես, որ Ուկրաինան հիմա չի կարող հացահատիկ արտահանել, թեեւ հանդիսանում է հացահատիկի խոշոր մատակարար, այդ թվում նաեւ՝ Մոլդովայի համար։ Դա իր հերթին բերել է եւ բերելու է միջազգային սննդամթերքի շուկայում կտրուկ գնաճի։

Ու եթեւ Մոլդովան երկաթուղային տրանսպորտի միջոցով փորձում է ինչով հնարավոր է օգնել Ուկրաինային, ինչպես նաեւ Ջուրջուլեշտիի նավահանգստի միջոցով, սակայն դա չի կարող լրացնել այն հզորությունները, որն ուներ Ուկրաինան։ Արդյունքում հիմա հենց Մոլդովայի պարենային անվտանգությունն է վտանգված։