ԼՀԿ պատգամավորները հանդիպել են Դավիթ Տոնոյանի հետ

ԼՀԿ պատգամավորները հանդիպել են Դավիթ Տոնոյանի հետ

Այսօր ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումների «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնության շրջանակներում հանդիպեցինք Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:

Հանդիպման ընթացքում քննարկեցինք Պաշտպանական գերատեսչությունում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաև ապագա բարեփոխումներին վերաբերող օրակարգային հարցեր: Քննարկել ենք նաև Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր: Դավիթ Տոնոյանը պատասխանեց խմբակցության պատգամավորների հարցերին։

Էդմոն Մարուքյան,ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար