Սենսացիա. Ադրբեջանը ճանաչում է Արցախի անկախությունը

Սենսացիա. Ադրբեջանը ճանաչում է Արցախի անկախությունը

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը եւ Պետական անվտանգության ծառայությունը Գերանբոյի ուղղությամբ չպարզված հանգամանքներում գերության մեջ հայտնված ավագ լեյտենանտ Գուրգեն Ալավերդյանի դեմ քրեական գործ են հարուցել եւ ի թիվս այլոց՝ նրան ներկայացրել «պետական սահմանն ապօրինաբար հատելու մեղադրանք»:

Ստացվում է, որ Ադրբեջանի պետական երկու կառույցները՝ Գլխավոր դատախազությունը եւ Պետական անվտանգության ծառայությունն իրենց երկրի պետական սահման են ճանաչում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը: