Զանգվածային բնակարանաշինություն՝ Թուրքիայի աղետի գոտում

Փետրվարյան երկրաշարժերից տուժած նահանգներում զանգվածային բնակարանաշինություն է սկսվել։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մուրատ Քուրումը, փոխանցում է Anadolu գործակալությունը։
Շինարարության առաջին փուլի շրջանակներում երկրի իշխանությունները մտադիր են կառուցել 17902 բնակարան, որոնցից 7353-ը կկառուցվի աղետի էպիկենտրոնում՝ Քահրամանմարաշ նահանգում։
Նախարարը վստահեցրել է, որ երկրաշարժից տուժած Թուրքիայի հարավի և հարավ-արևելքի բնակիչներին մեկ տարվա ընթացքում բնակարան կտրամադրվի։
Կարծիքներ