«Տատի, խեյե՞ս նույն հավի վ․․-ը պտռում»

«Տատի, խեյե՞ս նույն հավի վ․․-ը պտռում»

Ֆեյսբուքում այս նկարի տակ մի գրառում կարդացի ու ինձ հիշեցրեց մանկությանս օրերը, երբ գյուղում էինք ապրում, տատս 100 հավ էր պահում։ Այդ ժամանակ չէի հասկանում երկու բան՝ տատս ինչու՞ է գիշերը հավաբնի լույսերը վառ թողնում։ Մեկ էլ՝ թե ինչու՞ էր միշտ նույն հավին բռնում, քամակի փետուրները բարձրացնում ու հետույքը մատով ստուգում։ Փոքր էի, ինչ խորհրդավոր բաներ ասես չէի մտածում։ Մեկ էլ մի օր հարցրի։ Լույսը վառ թողնելու մասին ասաց, որ շատ հավեր խաբվում, ու լույսը տեսնելով՝  իմանում են թե ցերեկ է ու երկրորդ անգամ են ձու ածում։

Դա ինձ Նյուտոնի օրենքի պես մի հանճարեղ բան թվաց ու մտածեցի՝ տատս գիտնական է։ Երբ երկրորդ հարցը տվի․

- Տատի, խեյե՞ս էդ նույն «հավի վ․․-ը միշտ  պտռում», այսպես ասաց․
- Պտռում եմ, վեր գիդամ՝ կլոխա՞ պահում, հա կչկչումա, բայց ծու չի ածում։ 
- Որ գիդաս, հի՞նչ պիտի անես։ 
-Վիզը կպուկեմ, կոտենք։

Մի ամիս ստուգելուց հետո, տատս այդ հավի վիզը կտրեց, էնքա՜ն էլ համով էր, կերանք ու «բուլյոնն» էլ վրայից խմեցինք։ 

Այս նկարը ինձ դա է հիշեցնում։ Զելենսկուն ստուգում է։ Արդյոք նա կարգին գո՞րծ է անում, թե՞ արդեն հեռացնելու ժամանակն է։ Իսկ առաջին մասով, որ տատս լույսը վառելով խաբում էր հավերին, մի բան է հիշեցնում ինձ։  Մեր իշխանությունն էլ լույսեր վառելով մեզ խաբում է․․․ Դրսից էլ իրեն են լույսեր վառելով խաբում․․․