Ինքնասպան եղած կալանավորը նախկինում դատապարտված է եղել․ նոր մանրամասներ

Ինքնասպան եղած կալանավորը նախկինում դատապարտված է եղել․ նոր մանրամասներ

Նոյեմբերի 16-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած ենթադրյալ ինքնասպանության դեպքի  վերաբերյալ «Հրապարակին» մի շարք մանրամասներ են հայտնի դարձել։

Հիշեցնենք, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 2-րդ հարկի մահճակալից մարզահագուստի ամրակապով կախված վիճակում հայտնաբերվել էր 1998 թվականին ծնված, ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերո ( ավազակությունը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ ) և 235 հոդվածի 1-ին մասով (  Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը ) մեղադրվող Սարգիս Հակոբի Աբելյանի դին։

Նշենք, որ Աբելյանը ծնունդով Արմավիրի մարզի Լենուղի  համայնքից է։ Մեզ հայտնի դարձավ, որ Աբելյանը նախկինում էլ է դատապարտված եղել․ 2017 թվականին Աբելյանը դատապարտվել է ընդամենը 6 ամիս ազատազրկման՝ ժամկետային զինվորական ծառայության ժամանակ՝  երեք ամսվա ընթացքում, 3 անգամ մեկ ժամից մինչև երեք օր տևողությամբ, ինչպես նաև 3 օրից ավելի տևողությամբ զորամասը ինքնակամ լքելու համար: Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2017 թվականի ապրիլի 7-ից: Մահվան պահին Աբելյանը ՔԿՀ-ում է գտնվել որպես կալանավոր։

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից «Հրապարակին» տեղեկացրին,որ Աբելյանը կալանավայր է տեղափոխվել 2019 թվականի ապրիլի 5-ին՝ այսինքն՝ ավազակության դեպքից, որի մեջ նա մեղադրվել է, 3 օր հետո, և 8 ամիս անցկացրել կալանքի մեջ։