Պայթյուններ, հրդեհներ և զոհ. ռուսները գրոհել են Կիևի վրա

Պայթյուններ, հրդեհներ և զոհ. ռուսները գրոհել են Կիևի վրա

Ռուսական բանակը երեկ գիշեր հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին. Ուկրաինայի մայրաքաղաքում մի քանի հզոր պայթյուն է որոտացել։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը սոցցանցերում հայտնել է, որ Կիևի Օբոլոնսկի թաղամասում խոշոր հրդեհ է. այրվում է գրասենյակային շենքի յոթ հարկ։ Այնտեղ մեկ մարդ է զոհվել։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ վիրավորվել է երեք մարդ, այդ թվում՝ իննամյա մի աղջիկ։ Կիևի Գոլոսեևսկի շրջանում, արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տվյալներով, այրվում է պահեստ՝ 600 քմ մակերեսով։ 

Հրդեհներ են գրանցվել Կիևի հինգ շրջաններում՝ Սոլոմենսկի, Սվյատոշինսկի, Գոլոսեևսկի, Պոդոլսկի և Օբոլոնսկի:
Այսպես, Սոլոմենսկի թաղամասում հրդեհ է բռնկվել բազմաբնակարան շենքի տանիքում:  

Սվյատոշինսկի շրջանում էլ, ըստ ԱԻՆ-ի, գրանցվել է բեկորների անկում, տուժածներ չկան, իսկ փրկարարները ոչինչ չեն հաղորդում հետեւանքների մասին։

Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը և տեղական իշխանությունները չեն գրում որևէ թիրախի ուղղությամբ ուղիղ հրթիռային հարվածների մասին՝ նշելով միայն, որ դրանք խոցված հրթիռներից բեկորների ընկնելու հետևանքներն են։