Ադրբեջանը կրկին մեղադրում է Հայաստանին
Ադրբեջանի կողմից կրկին մեղադրում են Հայաստանին ականապատ տարածքների քարտեզները տրամադրելուց հրաժարվելու մեջ։
Ադրբեջանի արտգործնախարարության X-ի էջում նշվում է, որ ականները, որոնք իբրև թե Հայաստանն է տեղադրել, շարունակում են լուրջ խնդիրներ ծնել։
«Այսօր պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է 29-ամյա խաղաղ բնակիչ… Հայաստանը տարբեր պատրվակներով հրաժարվում է հստակ քարտեզներ տրամադրել»,– ասվում է երկրի ԱԳՆ հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ փետրվարին Հայաստանը Ադրբեջանին ականապատ տարածքների 8 նոր քարտեզ է փոխանցել։
Կարծիքներ