Լավ կլիներ Ձեր ինքնագնահատականը բարձրացնեիք հարկեր վճարելով․ Փաշինյանը բանավիճում է օգտատերերի հետ

Լավ կլիներ Ձեր ինքնագնահատականը բարձրացնեիք հարկեր վճարելով․ Փաշինյանը բանավիճում է օգտատերերի հետ

«Դու հիմա վարչապետ ես, թե բլոգեր, կոմնորոշվի։ Ով մարտի դաշտում սահման է պահել նա էլ երկրի ու հողի արժեքը գիտի։ Կպի գործերիդ»,-գրել է ֆեյսբուքյան օգտատերը Փաշինյանի գրառան տակ, ինչը կարծես բարկացրել է վարչապետին, ի պատասխան գրել է․

«Հարգելի Ալեքս Գևորգյան, զարմացած չեմ Ձեր արձագանքից, որովհետեւ մեր իրականության մեջ շատ հաճախ գործը չգիտակցված, հայեցակարգային եւ վերլուծական հենարան ու պատմություն չունեցող շարժումն է: Նաեւ դա է պատճառը, որ շատերը վարկ են վերցնում ու չեն կարողանում սպասարկել, ու սպասարկել չկարողանալուց հետո են միայն հասկանում, որ պետք էր նախ բանաձեւել, մտածել, հասկանալ եւ հետո նոր որոշում կայացնել, շատերը ահռելի ֆիզիկական էներգիա են ծախսում «գործ», «աշխատանք» անվան ներքո, բայց դրա արդյունքում միայն աղքատանում են: Ինչ վերաբերվում է Ձեր անհարգալից տոնին, եթե դա Ձեզ օգնում է բարձրացնել Ձեր ինքնագնահատականը, պատրաստ եմ ծառայել նաեւ այդ նպատակին: Բայց լավ կլիներ Ձեր ինքնագնահատականը բարձրացնեիք Հայաստանում աշխատելով եւ Հայաստանի Հանրապետությանը հարկեր վճարելով: Եթե իրականության մեջ այդպես վարվում եք, շնորհակալ եմ»: