Երբ ու որ դեպքում Ռոնալդուն մեխին կկախի խաղակոշիկները

Երբ ու որ դեպքում Ռոնալդուն մեխին կկախի խաղակոշիկները

Պորտուգալիայի հավաքականը երեկ՝ նոյեմբերի 24-ին, Աշխարհի 2022 թվականի առաջնության խմբային փուլի շրջանակում իր անդրանիկ հանդիպումը անցկացրեց, որում 3-2 հաշվով առավելության հասավ Գանայի ընտրանու նկատմամբ։ Առանց ակումբ մնացած Կրիշտիանու Ռոնալդուն բացեց հանդիպման հաշիվը նշանակված 11-մետրանոցից հետո։ Խաղից հետո ֆուտբոլիստը խոսել է իր տպավորությունների մասին։

«Իհարկե, հիանալի է, որ հաղթում ես հենց առաջին խաղում, բայց մենք պետք է ընդունենք, որ այս պահի դրությամբ որևէ ձեռքբերում մեծ հաշվով չունենք, սա ընդամենը առաջին խաղն էր, դեռ շատ գործ ունենք անելու ու մենք պիտի կենտրոնանանք առաջիկա հանդիպումների վրա»,- ասել է Ռոնալդուն։

37-ամյա պորտուգալացին, ով նախկինում հայտարարել էր, թե պատրաստվում է մինչև 40 տարեկան պրոֆեսիոնալ մակարդակում ֆուտբոլ խաղալ, ասել է նաև, որ միայն մեկ դեպքում այս տարի կավարտի կարիերան։ Ըստ Ռոնալդուի՝ եթե Պորտուգալիայի հավաքականին հաջողվի հաղթել Աշխարհի առաջնությունում, նա պատրաստ է դրանից անմիջապես հետո մեխին կախել խաղակոշիկները։