Հայաստանում անմիջապես պատվաստվելուց հետո արդեն երկու հոգի մահացել է. բժիշկ

Հայաստանում անմիջապես պատվաստվելուց հետո արդեն երկու հոգի մահացել է. բժիշկ

«Բժիշկ եմ, իմ կարծիքն էլ ասում եմ որպես բժիշկ։ Նախ ցանկացած պատվաստում պիտի անցնի փորձարկում, որոնք, ըստ կանոնների, պիտի տևի երեքից հինգ տարի։ Միայն այդ փուլը անցնելուց հետո է թույլատրվում այդ պատվաստանյութը կիրառել արդեն մարդկանց շրջանում»,-այս մասին քիչ առաջ առողջապահության նախարարության շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ ասաց մասնակիցներից մի կին բժիշկ։

Հիշեցնենք՝ մի խումբ քաղաքացիներ, հիմնականում Առողջապահական հասարակական կազմակերպության անդամներ, բողոքի ակցիա են իրականացնում ՝ պահանջելով N65-Ն հրամանը անվավեր ճանաչել, ըստ որի՝ հոկտեմբերի 1-ից բոլոր աշխատակիցները կամ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնեն: 

«Հիմա որպես բժիշկ ինձ ուղղակի զարմացնում է այն, որ այդ պատվաստանյութերը, որոնք անգամ մեկ տարի էլ չեն անցել, ինչ փորձարկման փուլ են անցել, արդեն կիրառվում են մարդկանց վրա։ Բժշկական համալսարանի ցանկացած ուսանողի անգամ հայտնի է ,որ բնական իմունիտետը շատ ավելի ուժեղ է, քան արհեստականը, որը, ըստ էության, ձեռք է բերվում պատվաստման հետևանքով։

Բնական իմունիտետը զարգանում է տարած հիվանդության արդյունքում ու մեզնից շատերը արդեն իսկ հիվանդացել են, կոնկրետ հենց ես հիվանդացել եմ և ունեմ բնական իմունիտետ, ինչու դա հաշվի չի առնվում, ինչու այն մարդիկ, որոնք ունեն բարձր հակամարմիններ, պիտի պատվաստվեն, ինչու։  Իսպանացի հետազոտողները փորձարկումներ են արել, որոնք ցույց են տվել, որ տվյալ պատվաստանյութերը ունեն քաղցկեղ պարունակող պարունակություն և այլն։ Հայտնաբերվել են նաեւ նյութեր, որոնք երիտասարդների շրջանում կբերի չբերություն, իսկ մեր ազգը դա թույլ տալ այն էլ այս պայմաններում ուղղակի չի կարող։ Եթե մեզ՝ սովորական մարդկանց ,այս ինֆորմացիանները հասանելի են, ապա, բնականաբար, հասանելի են նաեւ նրանց»,- ասաց բժիշկը՝ հավելելով, որ վերջին շրջանում իր մտերիմների շրջապատից արդեն երկու հոգի մահացել են անմիջապես պատվաստվելուց հետո։ «Այո , այո, Հայաստանում, բա որտեղ։ Բնականաբար, մեզ չեն ասի, ու չեն ասում։  Մեզ չեն տալիս մահացության վիճակագրությունը, ասենք, պատվաստվելուց հետո»,- ասաց նա։