Արթուր Հակոբյան. Սա լոկ հող չէ
Սա լոկ հող, լոկ մարգ
Լոկ մի ծակուռ չէ,
Սա երկիր է, որ իր ցավով ու արցունքի
չափով
Մեծ է երջանկություն կոչվածից,
Սա երկիր է, որի համար անմահանում են
Երբեւէ աղջիկ չհամբուրած, բայց
հայրենիքի,
Ազատության համար մահի հետ
դաշինք կնքած
Տղերքը՝ երբեմն փոքրամարմին,
բայց Մոնթեի ոգով:
Սա երկիր է, որի քարի ու հողի մեջ
Արդեն վաղո՜ւց մայրերը իրենց որդիների
Կարոտն են առնում, գրկում քարն ու հողը,
Ապրում մի պահ ու նորից մեռնելու
աստիճան
Գժվում:
Սա մի երկիր է, որի օդը շնչելն անգամ պայքար է,
Սա մի երկիր է, որի ճամփաները կարծես թե միշտ
Տանում են հերոսի մոտ՝ էն սարի գլխին, էն մատուռանման
Սրբատեղին, որտեղ միայն թումբն է, ինքը չկա…
Սա պարտքի երկիր է,
Որից երբեք չպետք է հեռանալ,
Իսկ եթե հանկարծ ուզենաս գնալ,
Հոգու խորքում կնեղանա, բայց չի
Փորձի բեկանել որոշումդ,
Բայց երբ գաս՝ նույն ջերմությամբ կգրկի,
Արյունոտ վերքը ցույց չի տա, այլ
ցույց կտա, որ ամեն բան լավ է:
Սա երկիր է, որ մորդ նման
Պիտի սիրես, իսկ հորդ նման
Այնքա՜ն վստահես, որ հետդ
Անգամ մարտի տանես:
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ
Կարծիքներ